Ախալքալաքի մունիցիպալիտետի 2022 թվականի բյուջեով ֆինանսական աջակցություն է հատկացվել Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին, սակայն Ախալքալաքի մունիցիպալիտետում 2021 թվականի սեպտեմբերից վետերաններ այլևս չկան:

Ամեն տարի, Ախալքալաքի քաղաքապետարանը, բյուջեի հաշվին տրամադրում է որոշակի ֆինանսական օգնության վետերաններին, իսկ անցյալ տարի, այդ նպատակով հատկացվել էր 4000 լարի, սակայն վերջին տարվա ընթացքում մահացել էին վերջին երկու վետերանները, որոնցից վերջինը՝ նախորդ տարվա սեպտեմբերին։ Չնայած այս ամենին, այս տարվա բյուջեն ֆինանսական աջակցություն է նախատեսել վետերանների համար՝ յուրաքանչյուրին 2000 լարի։

Ինչպես պարզաբանեցին քաղաքապետարանի ֆինանսական բաժնից, այդ գումարը հատկացվել է այն պատճառով, որ ֆինանսների վարչությունը չի տեղեկացվել, որ բոլոր վետերաններն արդեն մահացել են: Այս գումարը մնում է բյուջեում, իսկ մեկ տարվա ընթացքում կարող է տեղափոխվել և օգտագործվել այլ կարիքների համար, ըստ անհրաժեշտության:

Լուսանկարը՝ Jnews-ի արխիվից