ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է ԶԼՄ-ների որակի բարելավմանը, լրատվամիջոցների ներկայացուցիչների հզորացմանը և լրատվամիջոցների նորարարության խթանմանը, – ասում է Ջավախքի լրատվական կենտրոնի լրագրող Քրիստինե Մարաբյանը:
«USAID-ն ակտիվորեն աջակցում է լրագրողներին և հասարակական կազմակերպություններին։ Ես մասնակցել եմ USAID-ի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվող տարբեր նախագծերի, որոնք ինձ հնարավորություն են ընձեռել մասնագիտորեն աճելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու և այդ ամենն օգտագործելու իմ աշխատանքում»,- ասում է Քրիստինեն։
Քրիստինե Մարաբյանը 15 տարվա փորձ ունեցող լրագրող է հայերով խիտ բնակեցված Ջավախքում։ Քրիստինեն գրում է այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են հակամարտությունները, քաղաքականությունը, էկոլոգիան, տնտեսությունը, մարդու իրավունքները, ազգային, գենդերային և կրոնական խտրականությունը։
Քրիստինեն 2018 թվականի «Լրագրողներ հանուն սոցիալական փոփոխությունների» մրցույթի հաղթողնէ։ Մրցույթ, որն օգնում է բացահայտել այն լրագրողներին, ովքեր պարբերաբար և գրագետ լուսաբանում են քաղաքացիական հասարակությանը, դրա մարտահրավերներին, զարգացման հնարավորություններին և հասարակության կազմակերպությունների գործունեությունը: Բացի այդ, Քրիստինեն առաջադրվել է «Եվրոպական միության լրագրության ոլորտի մրցանակ 2018» մրցույթին:
Հաշվի առնելով իր փորձը և տարածաշրջանի հիմնախնդիրների իմացությունը՝ Քրիստինեն 2018 թվականին հիմնադրել է «Կանաչ խաչմերուկ» ՀԿ-ն, որը զբաղվում է ընտանեկան բռնության և գենդերային հավասարության հարցերով։
«Ինձ համար ընկերները նրանք են, ովքեր կիսում են ընդհանուր շահերն ու արժեքները, ընկերությունը նշանակում է աջակցություն, ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությունը նույնքան ընկերական է, այն նշանակում է հույս և օգնություն, երբ դուք դրա կարիքը ունեք»: