Ախալքալաքի մարզահամալիրի սաները, Մառնեուլիում՝ մայիսի 3-ից 8-ը կայացած, Վրաստանի բռնցքամարտի առաջնությունից երեք հաղթական մեդալով են վերադառնում։

Արթուր Առաքելյանը՝ 52 կգ քաշային կարգում և Խաչատուր Ինդոյանը՝ 42 կգ քաշային կարգում, զբաղեցրել են առաջին պատվավոր հորիզոնականներ:

Ռուսլան Գմբոյանը՝ 40 կգ քաշային կարգում, գրավել է երկրորդ տեղ։

Նրանց մարզիչներն են՝ Վենետիկ Ղազարյանը և Մանուկ Դավթյանը։

Մրցումների ժամանակ մրցակցել են 13 տարբեր քաշային կարգերում, որին մասնակցել են բազմաթիվ մարզիկներ Վրաստանի տարբեր շրջաններից։