Ախալցիխեի ռեֆերալ հոսպիտալում 56-ամյա կին է մահացել: Նրա մոտ PCR հետազոտությունից հետո ախտորոշվել էր կորոնավիրուս: Կլինիկայում ասում են, որ պացիենտին տեղափոխել են հիվանդանոց ծանր շնչառական անբավարարությամբ: Կինը մահացել էր նախքան հետազոտության պատասխանները պարզ կդառնային:

Ըստ բժիշկների՝ հիվանդը պատկանում էր ռիսկային խմբին: Նա տառապում էր քրոնիկ հիվանդություններով և ուներ ավելորդ քաշ: Նա թվով 50-րդ պացիենտն է, ով Սամցխե-Ջավախքում մահացել է կորոնավիրուսից: