Այսօր՝ մայիսի 8-ին, Ախացիխե-Ուրավել տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, տուժածներ չժկան, ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
«Դեպքը տեղի է ունեցել մոտ մեկուկես ժամ առաջ, ճանապարհի մի մասը մաքրել ենք, երթևեկությունը բաց է, վաղը պատրաստվում ենք տեխնիկա մոբիլիզացնել, քանի որ բավականին մեծ զանգված է, որն անհարժեշտ է մաքրել ճանապարհից»,- SKnews-ին տված հարցազրույցում ասել է Ուրավելի գյուղի քաղաքապետի ներկայացուցիչ Էմզար Օքրոմելիձեն:
Առկա է կրկին քարաթափման վտանգ, տեղում իրականացվում են համապատասխան աշխատանքներ: Տվյալ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ։
Քաղաքապետի ներկայացուցչի խոսքով՝ այս տարի ճանապարհների մաքրման աշխատանքներ չեն իրականացվել:
Ախալցիխեից Ուրավել գյուղ տանող ճանապարհից օգտվում է շուրջ հինգ գյուղի բնակչությունը, այստեղ հաճախակի են քարաթափումները։