Վրաստանի «Energo Pro Georgia» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ին պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով առանց էլեկտրաէներգիայի կմնան՝ Ախալքալաքի, Նինոծմինդայի և Ախալցիխեի, շուրջ 5536 բաժանորդ:
Նոյեմբերի 13-ի առավոտյան 08:00-ից մինչեւ 18:00-ն ընկած ժամանակահատվածում Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանի մի շարք գյուղերի՝ Թորիա, Ուճմանա, Դադեշ, Բոզալի և այլն, շուրջ 1953 բաժանորդներ կհոսանքազրկվեն:
Ժամը 11:00-ից մինչև 18:00-ն էլեկտրաէներգիայի մատակարարումը կդադարեցվի նաև Ախալցիխեի շրջանի մի շարք գյուղերում: Ավելի քան 3583 բաժանորդ կհոսանքազրկվի:
Վերականգնման աշխատանքների ավարտին էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: