Հրդեհը Բորժոմիի մունիցիպալիտետի Կվաբիսխևի գյուղից տարածվում է դեպի Ախալցիխեի ուղղությամբ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, հրդեհն արդեն իջել է Ածղուրի բերդից ներքև և մոտենում է բնակավայրերին:
Չնայած ուժեղ ծխին ուղղաթիռները շարունակում են աշախտել։ Այս պահին տարածքում թեթևակի քամի է։
Բորժոմիի մունիցիպալիտետում արդեն մի քանի օր է պայքարում են հրդեհների դեմ: Հրդեհի կասեցման աշխատանքներում ներգրավված են սահմանապահ ոստիկանության ուղղաթիռները։ Այսօրվանից գործընթացին ներգրավված են նաև թուրքական մասնագիտացված հրդեջ ինքնաթիռներ։