Սեպտեմբերի 14-ին JNEWS-ը հարցում էր անցկացրել իր սոցիալական ցանցերում՝ հարցնելով, թե արդյո՞ք ընթերցողները պետք է քվեարկեն հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին:
Հարցումն անցկացվել էր երկու սոցիալական ցանցերում՝ Facebook-ում և Instagram-ում:
Javakheti news խմբում անցկացված հարցման հիման վրա 12 հոգի քվեարկել են՝ այո, 4 հոգի՝ դեռ չեն կողմնորոշվել, իսկ 1 հոգի դեմ է քվեարկել:
Jnews-ի ֆեյսբուքյան էջում քվեարկել է 65 մարդ, նրանցից 32-ը կգնան ընտրության, իսկ 33-ը որոշել են չգնալ:
Ամենաշատը քվեարկել են Jnews-ի Instagram-ի էջում: 101 մարդ կգնա ընտրություններին, իսկ 135 հոգի որոշել է չմասնակցել ընտրություններին: