Շատերը վարկեր ունեն Վրաստանի տարբեր բանկերում։ Ոմանք ֆինանսական դժվարությունների պատճառով չեն կարողանում ժամանակին մարել իրենց վարկերը և հաճախ դրա պատճառով նույնիսկ կորցնում են իրենց ունեցած գույքը։ Ի՞նչ անել, ի՞նչ քայլեր ձեռնարկել, եթե Ձեր վճարունակությունը նվազել է, և Դուք չեք կարողանում մարել վարկը։

Լսե՛ք իրավաբան, փաստաբան Անդրանիկ Մինասյանի խորհուրդները:

Իրավաբանը մասնավորապես խորհուրդ է տալիս.

  • եթե Դուք չեք կարողանում մարել վարկը, անպայման նախօրոք կապ հաստատեք բանկի հետ և փոխեք ժամանակացույցը,
  • եթե բանկն արդեն դիմել է դատարան, ապա 10 օրվա ընթացքում անպայման պատասխանեք հայցին, հակառակ դեպքում դատարանը կբավարարի բանկի հայցը և անձը կպարտավորվի վճարել այդ գումարը,
  • եթե վարկի վճարման վերջին օրվանից անցել է երեք տարի, ապա վաղեմության ժամկետը լրանալու պատճառով վարկառուն կարող է չմարել վարկը,
  • բոլորը կարող են մասնակցել աճուրդին և վերադարձնել կորցրած գույքը: