Ախալքալաքում գողության փաստի առթիվ 1 անձ բերման է ենթարկվել։ Վերջինիս ձերբակալել են երեկ, սակայն ՆԳՆ-ի պաշտոնական պատասխանը JNEWS-ի հարցմանը ստացվել է միայն այսօր։ Ներքին գործերի նախարարությունը ձերբակալվածի ինքնության մասին տեղեկությունը չի բարձրաձայնում։
Նշենք, որ երեկվանից համացանցում կեղծ տեղեկություններ են շրջանառվում ձերբակալվածի ինքնության մասին։
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Ախալքալաքում՝ Ռուսթավելիի փողոցում, տներից մեկից գողություն էր կատարվել։ Փաստի առթիվ հետաքննությունը սկսվել է Վրաստանի ՔՕ 177-րդ հոդվածով՝ «Գողություն»։
Կարդացեք նաև՝ Ախալքալաքում գողություն է տեղի ունեցել