Ախալքալաքում՝ Ռուսթավելի փողոցի տներից մեկից գողություն է տեղի ունեցել։ Փաստի առթիվ, Վրաստանի ՔՕ 177-րդ հոդվածով՝ «Գողություն», տարվում է հետաքննություն ։

Այս գիշեր Ախալքալաքում՝ Ռուսթավելի փողոցում, անհայտ անձինք մտել են տներից մեկը։ Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննում է գողության դեպքը։ Տան մոտ հավաքվածները մանրամասների մասին չգիտեին, տան տերը նույնիսկ ասաց, որ գողություն չի եղել։