Մայիսի 2-ին Նինոծմինդայի երաժշտական դպրոցի դհոլի դասարանի սաներն առաջին անգամ ելույթ ունեցան «Կախարդական ձայներ» ազգագրական փառատոնում և գրավեցին առաջին տեղը։ Այս մասին հայտնում է Радио НОР-ը։
«Կախարդական ձայներ» ֆոլկլորային փառատոնն անցկացվել է Մցխեթայում: Այնտեղ ելույթ են ունեցել Վրաստանի տարբեր շրջաններից տարբեր խմբեր։ Նինոծմինդայից՝ Արտյոմ Անտոնյանի գլխավորությամբ, մասնակցում էին Հեշտիա գյուղի մի խումբ դհոլչիներ՝ բաղկացած 13 աշակերտներից, 12-ը՝ Հեշտիայից, իսկ 1-ը՝ Ուջմանա գյուղից։ Նրանք գրավեցին առաջին տեղը և ստացան մեդալներ ու պատվոգրեր։
Ղեկավար Արտյոմ Անտոնյանի խոսքով, երեխաները ոգևորված են և պատրաստվում են մասնակցել այլ փառատոների, որոնցից մեկը կանցկացվի Թբիլիսիում՝ մայիսի 26-ին: