Այսօր` մայիսի 1-ին, ժամը 23:36 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հարավում, այս մասին տեղեկությունը տեղադրված է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքէջում:
Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Դմանիսիից 21կմ հեռավորության վրա, Սամեբա գյուղի հարևանությամբ։ Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքէջում տեղեկությունը մի քանի անգամ փոխվեց, Jnews-ը հիմնվում է էջի 23:55 թարմացված տարբերակի վրա։
Ուժեղ ցնցումները զգացվեցին նաև Ախալքալաքում։