Վրաստանն արևելյան և արևմտյան մասերի բաժանող Ռիկոթիի լեռնանցքում, մայիսի 2-ին՝ կեսգիշերն անց, երթևեկությունը կսահմանափակվի։ Այս մասին հայտնում են Տարածաշրջանային զարգացման նախարարության Ճանապարհային վարչությունից։
Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժի արգելքը կգործի Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 155 կմ-ում՝ ժամը 02:00-ից 06:00-ն, 10-15 րոպե ընդմիջումներով:
Սահմանափակումների պատճառը Խարագաուլիի մունիցիպալիտետի Խևի-Ուբիս հատվածում կամրջի կառուցումն է։ Կամուրջը Ռիկոթի-Զեստափոնի նոր ճանապարհի մի մասն է։