2022 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում Վրաստանից արտահանումն արտերկիր աճել է 37,4 տոկոսով՝ մինչև 4,1 միլիարդ ԱՄՆ դոլար։ Նման տվյալներ է այսօր հրապարակել «Սաքստատ» ազգային վիճակագրական ծառայությունը։
Վրաստանի ամենից մեծ քանակությամբ արտահանվող ապրանքները պղնձի հանքաքարերն ու խտանյութերն են: Երկրորդ տեղում թեթև մարդատար ավտոմեքենաների վերաարտահանումն է։
Վրաստանից արտահանվող խոշորագույն ապրանքների տասնյակը.
1) Պղնձի հանքաքարեր և խտանյութեր՝ 753 մլն ԱՄՆ դոլար, տարեկան 31,8%-ով ավելի (սակայն, դա հիմնականում վերաարտահանումն է, քանի որ նույն ժամանակահատվածում Վրաստանը գնել է 568 մլն դոլարի պղնձի հանքաքար):
2) Մեքենաների վերաարտահանում` 590,5 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ 75%-ով աճ է գրանցվել:
3) Ֆեռոհամաձուլվածքներ՝ 431,6 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ 36% աճ է գրանցվել:
4) Ազոտական պարարտանյութեր՝ 207 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ 216% աճ է գրանցվել:
5) Գինի՝ 173 մլն ԱՄՆ դոլար, նախորդ տարվա համեմատ 4% աճ է գրանցվել:
6) Ալկոհոլային խմիչքներ՝ 106 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճ չի գրանցվել:
7) Էլեկտրաէներգիա՝ 84 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ 467% աճ է գրանցվել:
8) Հանքային և քաղցրահամ ջրեր՝ 80 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ 23,5% անկում է գրանցվել:
9) Դեղորայք՝ 76,5 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ 5% աճ է գրանցվել:
10) Թանկարժեք մետաղների հանքաքարեր և խտանյութեր՝ 67 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ 113 տոկոս աճ է գրանցվել:
Այլևայլ ապրանքների արտահանումը՝ 1,5 մլրդ ԱՄՆ դոլար, նախորդ տարվա համեմատ 28%-ոց աճ է գրանցվել: