Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 2 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 2 801: Ընդ որում 231-ը՝ Ախալքալաքում, 126-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 76 նոր դեպք։
Ադիգենի` 2,
Ախալցիխե` 17,
Բորժոմի` 48,
Ախալքալաք` 2,
Ասպինձա` 7, իսկ Նինոծմինդայում այսօր դեպքեր չեն գրանցվել։
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 408 անձ:
Ախալցիխեում՝ 527,
Բորժոմիում՝ 316,
Ադիգենում՝ 274,
Ասպինձայում՝ 145,
Ախալքալաքում՝ 127,
Նինոծմինդայում՝ 19:
Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 247 մարդ, որից 56-ը՝ Ախալցիխեում, 191-ը՝ Բակուրիանում:
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 32 մարդ, գրանցվել է մահվան 3 դեպք։ Մահվան բոլոր դեպքերն էլ Ախալցիխեի մունիցիպալիտետում է գրանցվել, 63 տարեկան մի տղամարդ և 71 և 81 տարեկան երկու կին։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 1 045, մահվան դեպքերը 23։
Այս պահի դրությամբ սպասվում է 118 թեստի պատասխան։