Վերջին 24 ժամում, Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակակիրների թիվն ավելացել է 110-ով: Մահացել է 25 մարդ:
Պաշտոնական տվյալներով, համաճարակի սկզբից մինչև այսօր երկրում բացահայտվել է վարակման 247 915 դեպք:
Վերջին մեկ օրում ապաքինվել է 1643 պացիենտ, համաճարակի սկզբից մինչև օրս առողջացել է 234 636 մարդ: Մահացել է 2958 մարդ:
Մեկ օրում կատարվել է 4 964 թեստավորում, այդ թվում՝ 2 930-ը հակագենի, իսկ 2034-ը՝ ՊՇՌ-թեստ:
Կարանտինում է գտնվում 460 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 3670, իսկ կովիդ-հյուրանոցներում՝ 634:
Բուժման նպատակով արտերկրից Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: