Նոր ուսումնական տարվանից Ազավրեթ գյուղի երեխաները հաճախում են նոր հիմնանորոգված դպրոց։ Նորոգման համար Տարածաշրջանային հիմնադրամը հատկացրել էր 1 839 006 լարի։

ashakertner

Այսօրվա դրությամբ գյուղի դպրոցում սովորում է 159 աշակերտ։ Դպրոցն ունի 21 ուսուցիչ և 11 տեխնիկական աշխատող։

azavreti ashaketner

Ազավրեթի հանրային դպրոցի տնօրեն Սլավիկ Եղիազարյանը, ով այս պաշտոնին է 1995 թվականի հոկտեմբերի 1-ից, գոհ է կատարված աշխատանքներից, և նշում է, որ դպրոցը վերանորոգված տեսավ գոնե իր գործունեության իրիկնամուտին։

Slavik Eghiazaryan

«Այս տարի կարծես նոր տնօրենի համ եմ զգացել։ Շենքի հիմանորոգման աշխատանքներ են հիմնականում կատարվել, սենյակների ավելացում համարյա չի կատարվել, միայն սենյակների մակերեսներն են փոքրացվել, համապատասխան տարածքներ առաջացնելու համար, ինչպիսիք են սենյակ ռեսուրսների համար, լաբորատորիա, սենյակ բուժքրոջ և պահակի համար»,- ասում է տնօրենը:

Չնայած առանձին սենյակներ կան բոլոր աշխատողների համար, սակայն դեռ բյուջե չկա, որպեսզի բաց հաստիքները լրացվեն։

«Հիմա բուժքրոջ և այլ հաստիքների լրացնելը գլխավորապես կախված է բյուջեից, թեև բուժքրոջ համար սարքավորումները արդեն եկել են։ Առայժմ այդ հաստիքը չի գործում, սակայն աշխատում ենք հարցին դրական լուծում տալ», – ավելացնում է Եղիազարյանը:

2021-22 ուսումնական տարվա հենց սկզբից աշակերտները հաճախել են նոր շենք։ Նրանք շատ գոհ են իրենց հիմնովին նորոգված դպրոցից, ունեն մարզադաշտ, որը JNEWS-ի դպրոցում եղած ժամանակ լի էր աշակերտներով։

marzadasht azavret

Ուսումնական տարվա սկզբին դպրոցը գույքի՝ սեղան ու աթոռ, խնդիր է ունեցել, սակայն տնօրենը դրանք բերել է Պտենայի և Չունչխայի դպրոցներից՝ մի մասը նոր, մի մասը օգտագործված։

payusak

Ջմռան ընթացքում դպրոցում անխափան գործել է ջեռուցման կենտրոնական համակարգը: Վերացվել է նաև դպրոցի ջրի խնդիրը, գործում են սանհանգույցները (նաև հատուկ կարիք ունեցող երեխաների համար)։

caytaghbyur

Դպրոցում կոմպլեքս դասարաններ չկա, որն էլ ամենակարևոր բանն է համարում տնօրենը և ցավով նշում, որ այս տարի դպրոցը ավարտում է 23 աշակերտ, իսկ առաջի դասարան է հաճախելու 10 աշակերտ:

Գյուղում ընդամենը 240 տուն կա, ծնելիությունը նվազել է, արտագաղթը՝ աճել: Մարդիկ հնարավորության դեպքում հիմնականում Ռուսաստան և Հայաստան են տեղափոխվում։ Հիմա գյուղում կա 240 տուն։

azavrettt

Աթավրեթ գյուղի հանրային դպրոցի նախկին վիճակի մասին կարող եք կարդալ՝

Ազավրեթ գյուղի դպրոցականների տեղափոխման հարցը լուծված չէ

Ազավրեթ գյուղի դպրոցում դասադուլը դադարեցրել են

Ազավրեթում դասադուլը դադարեցնելու համար պահանջում են նոր դպրոց

Ազավրեթում դասերն ընթանում են էքստրեմալ պայմաններում

Գայանե Ակոջյան