Ապրիլի 28-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 132 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 332 մարդ, 3 մահ է գրանցվել:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 654 797, այստեղից ապաքինվել է 1 636 520 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 805:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 20 549 փորձարկում, այդ թվում 19 451-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 1 098-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 0.64% է, վերջին 14 օրվանը՝ 1.1%, վերջին 7 օրվանը՝ 1.02%:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: