Թբիլիսիի քաղաքային դատարանը վճռել է, որ անօրինական է երեխաներին բաժանել սեփական ընտանիքներից աղքատության պատճառով, և երեք տուժած երեխաներին 35000 լարի է տրամադրել: Այս մասին հայտնում է «Համագործակցություն հանուն մարդու իրավունքների» (PHR) հասարակական կազմակերպությունը:
Երկու տարի առաջ սոցիալական ծառայությունն ապօրինի կերպով, առանց ընտանիքն ամրապնդելու փորձի, երեխաներին ընտանիքից բաժանել է:
Ըստ PHR-ի, դատարանը դա անօրինական է համարել և բավարարել է հայցը: Կազմակերպությունը նշում է, որ որոշումն աննախադեպ է:
«Երկու տարի առաջ սոցիալական ծառայությունն ապօրինի կերպով երեխաներին տանից դուրս էր հանել, առանց ընտանիքը ամրացնելու գործընթացի, բաժանել էր նրանց իրենց մորից: Երկու տարի նրանք ապրում էին ծնողներից բաժան՝ սթրեսի ենթարկված», – ասված է հայտարարության մեջ:
Ըստ PHR-ի, դատարանը անօրինական է համարել այս հանգամանքը և բավարարել կազմակերպության հայցը: «Համագործակցություն հանուն մարդու իրավունքների» (PHR) հասարակական կազմակերպությունը ընդգծում է այս որոշման աննախադեպ բնույթը: