Ցխինվալի դե ֆակտո ՊԱԿ-ը (ԿԳԲ) մեկնաբանել է այն փաստը, որ ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները մահացու վիրավորել են Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրին և Վրաստանի քաղաքացի Լևան Դոթիաշվիլիին անօրինական առևանգումը։

Ցխինվալիում ասում են, որ «սահմանապահը մեքենայում հայտնաբերել է պետական սահմանը երկու խախտողի», որոնք իբր «հարբած» վիճակում են եղել, իսկ «խախտողների մոտ» իբր «կացին» է հայտնաբերվել։

«Նրանց բերման ենթարկելու փորձի ժամանակ դիմադրություն են ցուցաբերել՝ վտանգելով սահմանապահների կյանքն ու առողջությունը։ Դրա հետ մեկտեղ հանցագործները օգտագործել են կացին:

Ավելի ուշ նրանք փորձել են մեքենայով վրաերթի ենթարկել սահմանապահին, այնուհետև մեկնել Վրաստան»,- ասվում է դե ֆակտո ՊԱԿ-ի հայտարարության մեջ:

Նշվում է, որ օկուպացիոն ուժերի ներկայացուցիչը «նախազգուշական կրակոց» է արձակել օդ, իսկ հետագա «օրենքի պահանջներին չենթարկվելուց հետո կրակ է բացվել նրանց մեքենայի անիվների վրա»։

«Արդյունքում խախտողներից մեկը ծանր վնասվածքներ է ստացել և շտապ բուժօգնության նպատակով փոխանցվել է Վրաստանին, իսկ երկրորդը կալանավորվել է։ Հարավային Օսիայի Հանրապետության իրավասու մարմինները դեպքի առթիվ հետաքննություն են անցկացնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վրաստանի կենտրոնական իշխանությունները պահանջել են Էրգնեթիում Դեպքերի կանխարգելման և հակազդման մեխանիզմի շրջանակներում տեխնիկական հանդիպում անցկացնել, որտեղ նշվում է, որ Ցխինվալին պետք է անհապաղ հանձնի ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացի Լևան Դոթիաշվիլիին։

Հանդիպումից հետո Վրաստանի Պետական անվտանգության ծառայության վերլուծական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իրակլի Անթաձեն հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները մշտական կապի մեջ են միջազգային գործընկերների հետ, և Ժնևի քննարկումների համանախագահները իրազեկված են։

Պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչն ընդգծել է, որ Վրաստանի կենտրոնական իշխանությունների դիրքորոշումը Կիրբալի գյուղի մոտ տեղի ունեցած սպանության փաստի առնչությամբ «անհաշտելի է»։

Թբիլիսին պահանջում է պատժել Թամազ Գինտուրիի սպանության մեղավորներին, իսկ ապօրինի ձերբակալված Լեւան Դոթիաշվիլին ազատ արձակել։

Նշենք, որ նոյեմբերի 6-ին Էրգնեթիում կայացած տեխնիկական հանդիպման ժամանակ Ցխինվալիի ներկայացուցիչ Եգոր Կոչիևը «առանց մեկնաբանության» լքել է հանդիպումը։

Հիշեցնենք, որ Վրաստանի ՊԱԾ-ը հայտնել էր, որ Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղի շրջակայքում նոյեմբերի 6-ին սպանվել է Վրաստանի մեկ քաղաքացի (խմբ.՝ Թամազ Գինտուրի – անունները հայտնի են դարձել ավելի ուշ), ևս մեկը (Լևան Դոթիաշվիլի) ձերբակալվել է ռուսական օկուպացիոն ուժերի կողմից։

Վրաստանի ՆԳՆ-ն դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Վրաստանի ՔՕ 109-րդ և 143-րդ հոդվածներով, որոնք ենթադրում են դիտավորյալ սպանություն և ապօրինի ազատազրկում։

Հակաօկուպացիոն շարժման առաջնորդ Դավիթ Քացարավան հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Լոմիսի տաճարի մոտ, որը գտնվում է Կիրբալի գյուղից ոչ հեռու։

Աղբյուրը՝ Sova.news