Կառավարության որոշման մեջ կատարված փոփոխության համաձայն, եթե վարձու աշխատող անձիք աշխատել են որպես ընտրատեղամասային հանձնաժողովի անդամ (օրինակ՝ մատուցողուհի, որն օրինավոր գրանցված է որպես աշխատող) 2020 թ.-ին և այդ ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովից նրանց վճարվել է աշխատավարձ, ապա դա այլևս խանգարող հանգամանք չէ փոխհատուցում ստանալու համար: Սա նշանակում է, որ ԿԸՀ-ից աշխատավարձ ստանալու փաստն այլևս չի խանգարի անձին գրանցվել փոխհատուցում ստանալու համար, եթե վերջինս բավարարում է փոխհատուցման նախնական պահանջներին:
Փոփոխությունը վերաբերում է նաև այն անձանց, ովքեր չեն կարողացել հայտը ներկայացնել իրավաբանական անձի լուծարման կամ գործատուի մահվան պատճառով: Այս դեպքերում աշխատողը փոխհատուցում ստանալու համար կարող է դիմել նաև Եկամուտների ծառայությանը: Հայտերը հնարավոր է ներկայացնել մինչև փետրվարի 22-ը` հետևյալ հասցեով.
Այսօրվա դրությամբ Եկամուտների ծառայության տվյալների բազայում՝ 200 լարիի չափով փոխհատուցումը ստանալու նպատակով, գրանցված է 11 900 ընթացիկ հայտադիմում:
Սա համավարակի ընթացքում առանց աշխատանքի մնացած քաղաքացիներին օգնության տրամադրման երկրորդ փուլն է: Առաջին փուլում գործազրկության նպաստ էր ստացել ավելի քան 117,8 հազար քաղաքացի:
200 լարիի (մոտ 60 ԱՄՆ դոլար) չափով փոխհատուցում ստանալու իրավունք ունեն պաշտոնապես գործառված կամ դեկրետային արձակուրդում գտնվող անձինք, եթե նրանք 2020 թ.-ին աշխատել են առնվազն երկու ամիս և ստացել են աշխատավարձ, որը հաստատվում է գործատուի հարկային հայտարարագրով, իսկ 2020 թվականի նոյեմբերից 2021 թվականի փետրվար սահմանափակումների ժամանակահատվածում մեկ կամ ավելի ամիսների ընթացքում մնացել են առանց պաշտոնական եկամուտների:
2021 թվականի հունվարի 28-ի դրությամբ փոխհատուցումը փոխանցվել է եկամուտը կորցրած 106 080 քաղաքացու: Ընդհանուր առմամբ, գրանցված է պետական օգնություն ստանալու հավակնորդ 161 289 դիմորդ: