Ապրիլի 27-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 290 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 80 մարդ, 2 մահ է գրանցվել:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 654 665, այստեղից ապաքինվել է 1 636 188 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 802:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 24 676 փորձարկում, այդ թվում 22 687-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 1 989-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 1.18% է, վերջին 14 օրվանը՝ 1.14%, վերջին 7 օրվանը՝ 1.06%:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: