Վրաստանի մասշտաբով էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է: Էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման հանձնաժողովի որոշման համաձայն` շրջաններում աճում են ինչպես սպառողական, այնպես էլ ոչ կենցաղային սակագները:
Նոր գները կգործեն վեց ամիս: Հուլիսի 1-ին նախատեսվում է դրանց վերանայումը:
Ինչպե՞ս են փոխվել սպառողական սակագները.
0 կՎտ/ժ-ից մինչև 101 կՎտ/ժ-ը՝ 12,065 թեթրիից (մոտավորապես 0,0369 ցենտ) դառնում է 15,026 թեթրի (մոտավորապես 0,0459 ցենտ):
101 կՎտ ժամից մինչև 301 կՎտ/ժ-ը՝ 15,435 թեթրիից (մոտավորապես 0,0472 ցենտ) դառնում է 18,396 թեթրի (մոտավորապես 0,0562 ցենտ):
301 կՎտժ և ավելի՝ 19.269 թեթրիից (մոտավորապես 0.0589 ցենտ) դառնում է 22.226 թեթրի (մոտավորապես 0.0679 ցենտ):
Ինչպե՞ս են փոխվել ոչ կենցաղային սակագները.
110-35 կՎտ՝ 12,593 թեթրիից (մոտավորապես 0,0385 ցենտ) դառնում է 23,995 թեթրի (մոտավորապես 0,0733 ցենտ):
10-6-3,3 կՎտ՝ 13,772 տետրից (մոտավորապես 0,0421 ցենտ) դառնում է 26,169 թեթրի (մոտավորապես 0,08 ցենտ);
0,4 կՎտ՝ 17,867 թեթրիից (մոտավորապես 0,0546 ցենտ) դառնում է 27,085 թեթրի (մոտավորապես 0,0828 ցենտ):
Սակագինը չի ներառում ԱԱՀ-ը: