Չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականի մարտից Վրաստան մշտական բնակության նպատակով տեղափոխված մոտ 120,000 ՌԴ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը պաշտոնապես զբոսաշրջիկի կարգավիճակ ունի, երկրում նրանց բնակությունից եկամուտն այլևս հաշվի չի առնվի զբոսաշրջության ընդհանուր եկամուտի մեջ: Այս հրամանը արձակել է Վրաստանի Ազգային բանկը՝ հղում անելով վիճակագրության հստակեցման, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի նորմերին ու կանոններին համապատասխանելու անհրաժեշտությանը։
Գերատեսչության տվյալներով՝ 2023 թվականի առաջին եռամսյակում զբոսաշրջությունից եկամուտները կազմել են 795 միլիոն դոլար, ինչը 100 տոկոսով ավելի է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Ռուս զբոսաշրջիկներից ամենամեծ եկամուտը ստացել է Վրաստանը՝ 266 մլն դոլար, երկրորդ տեղում են Թուրքիայից ժամանած այցելուները (96,3 մլն դոլար), իսկ երրորդը՝ Իսրայելից (60,8 մլն դոլար)։
Ազգային բանկն ընդգծում է, որ այս գումարի մեջ չեն մտնում Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիների եկամուտները, ովքեր ցանկություն են հայտնել մշտապես բնակվել երկրում։
Մարտի 31-ի դրությամբ՝ Վրաստանում մեկ տարուց ավելի մնալու ցանկությունը հաստատել է ռուսաստանցիների 35,5%-ը։ Այնուամենայնիվ, մշտական բնակության համար Վրաստան տեղափոխվածների ստույգ թիվը դեռևս հայտնի չէ, քանի որ, տեղական օրենսդրության համաձայն, Ռուսաստանի Դաշնության քաղաքացին իրավունք ունի Վրաստանում մնալ առանց վիզայի՝ որպես զբոսաշրջիկ, 12 ամիս։