Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության ևս 22 նոր դեպք է հաստատվել: Տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Համապատասխանաբար, ընդհանուր վարակակիրների թիվը երկրում կազմում է 539:
Ամբողջ Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությունից առողջացել է 178 պացիենտ, 6-ը մահացել է:
Արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է վերադարձել Վրաստանի երեք քաղաքացի:
Կարանտինում է գտնվում 5256 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 548: