Այսօր, Ախալքալաքի մի շարք փողոցներում ջրամատակարարումը կդադարեցվի մինչև երեկոյան ժամը 19։00-ն։ 1364 բաժանորդ ջուր չի ունենա, իսկ մնացած տներում ցածր ճնշման պատճառով ջուրը կհոսի բարակ շիթով:

Քանի որ, երեկ Ջավախեթյան փողոցում շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել էր ջրի խողովակը և մոտ մեկ ժամ քաղաքի որոշ հատվածներում ջուր չկար, այսօր արդեն Ախալքալաքի միացյալ ջրամատակարարման կենտրոնը աշխատելու է այդ խնդիրը վերջնական լուծելու ուղղությամբ։

Արդեն առանց ջրի է մնացել քաղաքի 1364 բաժանորդ, քաղաքի նախկին զինվորական ավանի շենքերում ջրի ճնշումը կնվազի, սակայն ջուր կլինի, Աղմաշենեբելի փողոցի շենքերում ևս ջրի ճնշումը կընկնի։ Իսկ քաղաքի մյուս հատվածներում ընդհանրապես ջուր չի լինի մինչև ժամը 19։00-ն։