Օգոստոսի 4-ի երեկոյան Ախալքալաքի նախկին զինվորական թիվ 1 ավանում հողմապտույտը կրկին պոկել էր տանիքներ, վնասել էլեկտրական լարեր, գազատար խողովակներ ինչպես նաև բնակիչների կենցաղային տեխնիկան ու մեքենա։ Շենքերի տանիքները կվերականգնեն տեղական բյուջեի միջոցներով, սակայն տեխնիկան և ավտոմեքենան՝ ոչ:

Նինո Ինասարիձեն հաջողակ է, երբ նա ավտոմեքենայից դուրս է եկել, որ գնա տուն, վայրկյաններ անց բարձրահարկ շենքի տանիքը ընկել է ավտոյի վրա:
«Ամեն ինչ ակնթարթային տեղի ունեցավ, ես մեքենայից նոր էի իջել, տուն չմտած ամեն ինչ քանդվեց, տանիքն էլ քամին քշել գցել էր մեքենայիս վրա։ Մեր շենքի տանիքը 2 շենք այն կողմ է գցել։ Չէի կողմնորոշվում ինչ անեի, էլեկտրականությունն անջատեի, թե մեքենայիս նայեի», – ասում է Նինոն:

uragan2

Վնասված շենքերի բնակիչներին անհանգստացնում են հնարավոր անձրևները և անորոշությունը, թե ե՞րբ կսկսեն վերանորոգման աշխատանքները։

«Շենքերից ամենամեծ վնաս կրել է 412 շենքը, իսկ 416 մեջտեղի հատվածն է պոկվել։ Վարկածը, որ տանիքը թույլ էր, բացառվում է քանի-որ թույլ տանիքը քշելու դեպքում տանիքը շենքի հարևանությամբ կգցեր, ոչ թե 3 շենք այն կողմ, ուղղակի քամին շատ ուժեղ էր և հողմապտույտը հենց այդ հատվածում է եղել։ Վնասվել էր էլեկտրականությունը և գազատար խողովակը, այսօր մենք հաշվելու ենք վնասի չափը և անմիջապես սկսենք տանիքների վերանորոգման աշխատանքները»,- մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի Շրջանային Վարչության ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանը։
uragan

Այնուամենայնիվ անգամ տանիքների վերանորոգումից հետո բնակիչների խնդիրներն ու մտահոգությունը չեն վերանա: Շարքից դուրս եկած տեխնիկայի և մեքենայի համար իշխանությունները պատասխանատու չեն, նախկին զինվորական ավանի գրեթե յուրաքանչյուր ընտանիքում առկա է փչացած տեխնիկա, որը կամ պետք է նորոգել, կամ փոխարինել նորով։