Վրաստանի ռազմավարական վերլուծության կենտրոնը (GSAC) Լեհաստանի դեսպանատան Polish Embassy Tbilisi աջակցությամբ սկսում է «Կայուն էթնիկ փոքրամասնությունները՝ ի պատասխան ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների» ծրագրի երկրորդ փուլի իրականացումն Ախալքալաքում։ Ծրագրին մասնակցելու համար պետք է գրանցվել մինչև ապրիլի 24-ը՝ հետևյալ հղումով:
Ծրագիրը նախատեսված է Ախալքալաքում ապրող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ուսուցիչների և երիտասարդների համար:
Ծրագրի նպատակն է՝ ախալքալաքցիներին տեղեկացնել ապատեղեկատվության և հիբրիդային պատերազմի ռիսկերի մասին, տրամադրելով՝ համապատասխան տեսական և գործնական գիտելիքներ դրանց նույնականացման և չեզոքացման համար: Ինչպես նաև ինֆորմացիա փոխանցել Ռուսաստանի կողմից օգտագործվող ապատեղեկատվական կազմակերպությունների մասին, որոնք սպառնում են Վրաստանի ժողովրդավարական զարգացմանն ու եվրատլանտյան ինտեգրմանը:
Նախագիծը կներառի քառօրյա թրեյնինգ, որը մասնակիցներին կտրամադրի տեսական գիտելիքներ ապատեղեկատվության և հիբրիդային պատերազմի մասին, իսկ դասախոսություններից հետո նրանք կկարողանան կիրառել այդ գիտելիքները մեկօրյա սիմուլյացիայի միջոցով, որը կկրի ինտերակտիվ բնույթ:
Բացի այդ, մասնակիցները հնարավորություն կունենան կլոր սեղանի շուրջ GSAC-ի փորձագետների հետ մասնակցել բանավեճի, որը կլինի ամենատարածված հակաարևմտյան ապատեղեկատվական կազմակերպությունների և դրանց դեմ պայքարի մեթոդների մասին:
Ծրագրի մասնակիցները կստանան տեսական գիտելիքներ և գործնական փորձ հետևյալ ուղղություններով՝
● ՆԱՏՕ-ի պատմություն, առաքելություն և արժեքներ
● ՆԱՏՕ – Վրաստան հարաբերություններ
● Բացահայտել ապատեղեկատվությունը և դրա դեմ պայքարի մեթոդները
● Ապատեղեկատվական ընկերություններ Վրաստանում
● Հիբրիդային պատերազմ, Վրաստանում հիբրիդային պատերազմի դեմ պայքարի
մեթոդներ
●Ապատեղեկատվության հայտնաբերման մեթոդներ։
Նշված ծրագիրը կանցկացվի Ախալքալաքում ապրիլի 26-ից 30-ը։ Դասընթացին մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն մինչև ապրիլի 24-ը՝ հետևյալ հղումով. ( https://forms.gle/SEUQukt2pRoojyvT6 )