Ախալքալաքի կենտրոնական Մաշտոցի հրապարակն այսօր փակ է տրանսպորտային միջոցների տեղաշարժման համար, քաղաքը պատրաստվում է Վրաստանի Անկախության տոնը նշելուն: Հրապարակի կենտրոնում կլինի բեմ և այլ ինստալյացիաներ, ուստի կենտրոնը կփակվի այսօր և փակ կմնա մինչև վաղը երեկոյան։
Այսօր, առավոտից Ջավախիշվիլիի և Ազատության խաչմերուկում՝ Մաշտոցի հրապարակի ուղղությամբ, ինչպես նաև անմիջապես հրապարակում հայտնվել են ոստիկանական ժապավեններ: Արդեն սկսվել են քաղաքի կենտրոնական հատվածի ձեւավորման աշխատանքներն Անկախության օրվա կապակցությամբ: Ըստ քաղաքապետարանի տեղեկությունների, Ախալքալաքի կենտրոնական տարածքը փակ կլինի երթևեկության համար՝ այսօր և վաղը, մինչև ուշ գիշեր, մինչև բեմը և մնացած տեղադրված սարքավորումները չհավաքեն:
Նշենք, որ առավոտից գլխավոր փողոցում ծածանվում են վրացական և ԵՄ դրոշները: Արդեն սկսվել է բեմի տեղադրման գործընթացը։
Այս տարի, մայիսի 26-ը՝ Վրաստանի Անկախության օրը,Ախալքալաքում կնշվի մեծ շուքով։