Քաղաքացի Ա.Ի.-ն, ով Ախալքալաքում պատվաստվել է COVID-19-ի դեմ Sinopharm պատվաստանյութով, այսօր՝ սեպտեմբերի 19-ին շահել է 100 լարի՝ կորոնավիրուսով պատվաստվածների ամենօրյա վիճակախաղում: Սա արդեն Ախալքալաքում պատվաստվածների թվում վիճակախաղում շահելու երկրորդ դեպքն է:
Սեպտեմբերի 14-ից Վրաստանում անցկացվում է վիճակախաղ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց շրջանում:
Խաղարկությունը կլինի ամեն օր, ամեն շաբաթ և վերջնական: Ամենօրյա խաղարկությունում մրցանակները կլինեն 100-ից 500 լարիի սահմաններում: Ինչ վերաբերում է շաբաթական խաղարկությանը, խաղարկվում է 1000-ից 10 000 լարի գումար: Վերջնական վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 31-ին՝ 100 000 լարի մրցանակային ֆոնդով:
Խաղարկության մրցանակային ֆոնդը կազմում է մինչև երեք միլիոն լարի: Հաղթողներին ինքնաբերաբար որոշում է ծրագիրը՝ միասնական տվյալների բազայից, պատահականության սկզբունքով:
Վիճակախաղի հաղթողների հետ կապ են հաստատում հեռախոսով, բացի այդ, քաղաքացիներն իրենց շահումների մասին տեղեկատվություն կարող են ստանալ www.stopcov.lotto.ge կայքում, իսկ վիճակախաղի համար գումարը կհատկացվի բյուջեից: