Վրաստանում 2006 թվականից փորձեր են ձեռնարկվել մշակելու գործողությունների ծրագիր և ռազմավարություն ոչ վրացալեզու դպրոցներում երկլեզու կրթության ներդրման ուղղությամբ, սակայն դրանք իրականացվել են 2020 թվականին և կիրառվել 2020-21 ուսումնական տարվանից:
Երկլեզու կրթությունը ոչ վրացալեզու դպրոցներում՝ նոր, երրորդ սերնդի ազգային ուսումնական պլանի ներդրում է: Հետազոտության նպատակն է վերլուծել ծրագրի իրականացման գործընթացում կուտակված փորձը, հստակ բացահայտել մարզիչների առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները, գտնել դրանց լուծման ուղիները՝ իրականացումը ճիշտ և արդյունավետ իրականացնելու համար:
Իրականացումը նախատեսված էր մի քանի ուղղություններով.
Ընտրվել է (առանձնացվել) երկլեզու ուսուցման մոդելը և երեք առարկա՝ կերպարվեստ և կիրառական արվեստ, բնագիտություն, ես և հասարակությունը:
Այնուհետև ընտրվել են փորձնական դպրոցներ՝ 2020/21 ուսումնական տարում չորս ոչ վրացալեզու դպրոց, իսկ 2021/22 ուս տարում ավելացվել է 25 դպրոց։ Ընտրված ադրբեջանալեզու և հայալեզու դպրոցները պետք է մասնակցեին երկլեզու կրթական ծրագրին/ծրագրերին: Բազմալեզու դպրոցների թիվը պետք է հավասար լիներ։
Անցկացվել է օգնական ուսուցիչների և մարզիչների ընտրության մրցույթ: Օգնական ուսուցիչը պետք է տիրապետի փոքրամասնության և վրացերեն լեզուներին, ունենա բակալավրի կոչում, ինչպես նաև դասավանդման փորձ:
Վերապատրաստման ընթացքում օգնական ուսուչիցը ծանոթանում է առարկայի և լեզվի ինտեգրման մեթոդներին, սովորում օգտագործել բարդ առաջադրանքներ պատրաստելու և սովորողների ամփոփիչ գնահատականները մշակելու մեթոդիկան: Դասընթացը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից՝ դասախոսություն, փոխազդեցություն, հարց-պատասխան, բարդ առաջադրանքների ստեղծում, խմբային և անհատական ներկայացումներ։ Համատեղ դասընթացներից հետո մարզիչները շաբաթը երկու անգամ աշխատանքային հանդիպումներ են նախատեսում վրացերենը՝ թե՛ երկրորդ լեզվի, թե՛ օգնական ուսուցիչների հետ։
Նպատակն է կատարելագործել ուսուցիչի կողմից կազմված բարդ առաջադրանքը, ինչպես նաև բացահայտել դասերի ընթացքում հանդիպող դժվարությունները՝ հետագայում գտնելու այդ դժվարությունները հաղթահարելու ուղիները:
Մարզիչները խրախուսում են վրացի, առարկայական և օգնական ուսուցիչների ակտիվ համագործակցությանը։
«Օգնական ուսուցիչները սկսեցին դասեր անցկացնել նախարարության կողմից ստեղծված մեթոդական ուղեցույցի համաձայն, ըստ որի՝ դասընթացի ընթացքում պատրաստում էին անհատական և խմբային ելույթներ՝ վրացերենով: Փորձնական գործընթացը հատկապես հաջող է անցնում այն դպրոցներում, որտեղ նրանք ունեն ուժեղ առաջնորդ՝ տնօրենի կամ վարչակազմի տեսքով: Այդ դպրոցներում գործընթացները կազմակերպված են բարձր մակարդակով, կարևոր է ներգրավվել և աջակցել հենց ղեկավարների հետ։ Սա վճռորոշ դեր է խաղում այդ դպրոցներում ծրագրի հաջող իրականացման գործում: Ծրագրի կայունության համար կարևոր է կիսվել ղեկավարների փորձով», – ասում է կրթության ոլորտի փորձագետ Շորենա Թեթվաձեն:
Լիդա Ալմասյան