Միասնական ազգային քննությունների գրանցման հիմնական փուլն ավարտվում է այսօր` ժամը 18:00-ին: Նրանք պետք է գրանցվեն naec.ge կայքում:
Միասնական ազգային քննությունների, ուսանողների գրանտային մրցույթի և ընդհանուր մագիստրոսական քննությունների համար գրանցումը մեկնարկել էր մարտի 12-ից: Այս ժամանակահատվածի ավարտից հետո դիմորդներն այլևս չեն կարողանա գրանցվել Միասնական ազգային քննություններին:
Քննություններին մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն www.naec.ge կամ online.naec.ge կայք-էջերում: Գրանցման հաջող ավարտը հաստատում է էլեկտրոնային փոստով ստացած հատուկ հաղորդագրությունը:
Միասնական ազգային քննությունների գրանցումը տեղի է ունենում մի քանի փուլով: Առաջին փուլում աբիտուրիենտները պետք է մուտքագրեն իրենց անձնական տվյալները, ընտրեն այն քաղաքը, որտեղ նրանք ցանկանում են հանձնել քննությունները և առարկաները:
Ապրիլի 3-ից հետո դիմորդները այլևս չեն կարողանա փոխել քաղաքը, բայց մինչև մայիսի 7-ը (մինչև ժամը 18:00-ն) նրանք կարող են փոխել առարկան կամ ընտրովի քննություն ավելացնել:
www.naec.ge կայքում տեղադրված է տեղեկատվական ուղեցույց, որով դիմորդները կարող են ուղղորդվել: Ուղեցույցը պարունակում է՝ մանրամասն գրանցման հրահանգները, հաճախակի տրվող հարցերը, կրթական ծրագրերի ցանկը և այլն:
Ուսանող դառնալու համար Վրաստանում դիմորդը պետք է հանձնի չորս քննություն: Դրանցից երեքը պարտադիր են` վրաց լեզու և գրականություն, ընդհանուր ունակություններ, օտար լեզու և մեկն ընտրովի` գրականություն, մաթեմատիկա, պատմություն, աշխարհագրություն, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, տեսողական և կիրառական արվեստ կամ քաղաքացիական կրթություն: Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներն ընդունվում են 1 + 4 արտոնյալ ծրագրով, որտեղ նրանք հանձնում են ընդհանուր ունակությունների քննությունն իրենց մայրենի լեզվով և ընդունվում են վրացերենի ինտենսիվ ուսուցման դասընթացին, իսկ երկրորդ տարում` արդեն բակալավրիատ: