Այսօր, Ախալքաքալի Սուրբ Խաչ եկեղեցում հոգեհանգստյան կարգ կատարվեց՝ ի հիշատակ 1988 թ.-ի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի: Ախալքալաքցիներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին:

mardik

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս մարդիկ ծաղիկներ դրեցին եկեղեցու բակում գտնվող Ցեղասպանության զոհերի հուշարձանին: Եկեղեցում իրականացվեց մոմավառություն:

Արարողությանը ներկա էին սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, պետական և ոչ պետական մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ախալքալաքի նորընտիր քաղաքապետ Մելքոն Մակարյանը: Նա քաղաքապետի պաշտոնում այսօր առաջին անգամ այցելեց Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն:

....

Այսօրվա հոգեհանգստյան կարգը կատարեց Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը:

«33 տարի առաջ Սպիտակում տեղի ունեցավ երկրաշարժ, որը խլեց շատ մարդկանց կյանքեր, որոնք զոհ գնացին բնության արհավիրքին: Ամեն տարվա պես, այս տարի էլ մենք հավաքվեցինք եկեղեցում, և այդ կերպ փորձում ենք Աստծուց խնդրել նրանց հոգիների համար հանգստություն»:

caxikner

caxik

momer

Լիդա Ալմասյան