Ապրիլի 17-ին Ախալքալաքում, ինչպես Հայ առաքելական եկեղեցու բոլոր հավատացյալները նշեցին Զատիկը՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Այս տոնը տարվա ՀԱԵ-ի 5 հիմնական տոներից մեկն է:
Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է Զատիկ: «Զատիկ» բառը, հավանաբար, առաջացել է «ազատություն, ազատվել» բառից եւ նշանակում է ազատում տառապանքներից, չարությունից եւ մահից: Դրա իմաստը կայանում է մահից նոր կյանք, երկրից երկինք անցումը:
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Հարության տոնական պատարագը մատուցեց Տեր Նշան Հմայակյանը։
Ջավախքում Զատիկն ամենասիրված եկեղեցական տոներից մեկն է:
Եկեղեցում պատարագից հետո տեղի ունեցավ ձվերի օրհնման արարողություն եւ դրանք բաժանվեցին հավատացյալներին:
Զատկի տոնական սեղանի պարտադիր մասն են կազմում՝ ներկված ձուն, կանաչին, բրնձով-չամիչով փլավը, ձուկն ու գինին: Ձուն հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշն է, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչված Քրիստոսի, մեր փրկության համար թափված արյունը: