Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործող վերականգնողական կենտրոնը կազմակերպել էր ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված էին Սուրբ Հարության թեմայով կենտրոնի երեխաների ձեռքերով պատրաստած ցուցանմուշմներ:

2

Ցուցահանդես-վաճառքը մեկնարկեց ապրիլի 2-ին, սակայն այն բաց է այցելուների համար մինչև Ս. Զատիկ: Այցելուները կարող են գտնել թաղիքից պատրաստված տարբեր առարկաներ՝ գունավոր ձվեր, էջանիշեր, մոմակալներ, ծաղիկներ, կավից պատրաստված ամաններ, զատիկներ և այլն:

6

Այն ինչ ներկայացված էր ցուցահանդես-վաճառքին պատրաստել էին վերականգնողական կենտրոնի սաներն իրենց իսկ ձեռքերով:
Ֆրունզիկը, Կարինեն, Սարգիսը, Վարսենիկը, Հենրիկը, Ռուբենը, Ստեփանը, Լենան և Ժաննան առանձնակի ոգևորությամբ էին պատրաստվել ցուցահանդեսին: Ամեն ոք իր պատրաստած ցուցանմուշն էր ներկայացնում այցելուներին:

7

Ցուցահանդես-վաճառքից գոյացած գումարը գնում է երեխաների համար ստեղծված հատուկ ֆոնդ:

5

Վերականգնողական կենտրոն հաճախում են շաբաթական երկու անգամ, 7 –ից 18 տարեկան 9 երեխա: Արդեն հինգ տարի է գործում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից վերականգնողական կենտրոնը:

3

Նշենք, որ Ախալքալաքի շրջանում սահմանափակ հնարավորությունների տեր երեխաների քանակը 300-ից ավելի է, սակայն նրանցից ընդամենը 9 երեխա է հաճախում վերականգնողական կենտրոն:

4

Աղունիկ Այվազյան