Այսօր՝ ապրիլի 14-ին, Ախալքալաքում Ապագայի տանը վրաց լեզվին նվիրված միջոցառում անցկացվեց։ Տարբեր համարներով հանդես եկան կրթական հաստատության տան սաները: Միջոցառումն ազդարարվեց Վրաստանի օրհներգով։

himn

saner

«Քանի որ ապրիլի 14-ը Վրաց լեզվի օրն է, այս միջոցառումը նվիրված է այս օրվան։ Ելութ ունեցան մեր տարբեր խմբակների երեխաները»,- ասում է Ապագայի տան տնօրեն Սաթենիկ Մահտեսյանը։

avandakan

Հանդիսությանը ներկա էին ինչպես սաների ծնողները, այնպես էլ քաղաքապետ Մելքոն Մակարյանը, սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, քաղաքապետարանի և սակրեբուլոյի աշխատակիցներ և այլք:

pashtonyaner

Հարկ է նշել, որ Վրաց լեզվի օրը նշվում է ապրիլի 14-ին: Այս օրը 1978 թ.-ին վրացերենը պաշտոնապես դարձավ պետական լեզու: