Երեկ՝ հուլիսի 17-ին, Փոքր և Մեծ Սամսար գյուղերում կարկտահարվել է ամբողջ բերքը, ինչպես նաև կարկուտը քանդել է Մեծ Սամսար գյուղի ճանապարհն ու կամուրջը: Արդեն այսօր Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահը, պատգամավորների և քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ միասին, այցելել են գյուղեր՝ տեղում պարզելու վնասի չափը և օգնելու գյուղացիներին:

Ըստ Ախալքալաքի Սակրեբուլի նախագահ Նաիրի Իրիցյանի, երեկվա աղետից հետո նրանք այցելել են Սամսար գյուղ` վնասը գնահատելու համար:

1

«Գյուղի ճանապարհն ու կամուրջը քանդվել են, իսկ գյուղում գրեթե ամբողջ բերքը ոչնչացվել է», – ասում է նա:

Գյուղացիներն ասում են, որ կարտոֆիլի մի քանի տասնյակ հեկտար ցանքատարածություն հավասարվել է հողին, սակայն Սամսար գյուղում ոչ բոլոր գյուղացիներն են ապահովագրել իրենց հողամասերը:

Նաիրի Իրիցյանի խոսքով` նրանք, ովքեր ապահովագրություն ունեն, փոխհատուցում կստանան: Ինչպես հավաստիացնում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահը, ճանապարհը նրանց պարտավորությունն է, և իրենք պետք է վերանորոգեն դա: Միևնույն ժամանակ, բնակիչներին, ովքեր չունեին ապահովագրություն, կօգնեն վառելափայտով:

«Մենք կատարվածի մասին կտեղեկացնենք նահանգապետարան: Ճանապարհները տեղական ղեկավարության գործն է, մնացածը մեզանից կախված չէ, բայց մենք ինչով կարողանանք կօգնենք», – ասում է Նաիրի Իրիցյանը:

Բրատիսլավ Իգիթխանյան