Ապրիլի 14-ի գիշերը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սամեբա գյուղի մոտ մեկ ժամ տարբերությամբ երկու երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկությունը հրապարակված է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային ինստիտուտի պաշտոնական կայքում։

Առաջին ցնցումները գրանցվել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սամեբա գյուղից 11 կմ հեռավորության վրա ժամը 04:13-ին՝ 4 բալ ուժգնությամբ։

Երկրորդ ցնցումները եղել են Սամեբա գյուղից 10 կմ հեռավորության վրա ժամը 05:21-ին, ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3,2 բալ։