Հունիսի 21-ին Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի ծննդատանը լույս աշխարհ է եկել Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում բնակվող Ղազարյանների ընտանիքի 14-րդ երեխան՝ Դանիելը։

Դանիելը ծնվել է 2կգ 600գրամ քաշով, հասակը 48սմ է, երեխայի վիճակը լավ է: Վարդուհի Ղազարյանը երջանիկ, բազմազավակ մայր է: Նորից երեխա լույս աշխարհ բերելուն դեմ չէ:

«Աստված եթե տա, անպայման նորից կծննդաբերեմ», – ասում է նա:

nane

Բժիշկները հիացած և զարմացած են Վարդուհու մայր տեսակից:

«Այսպիսի ծնունդները բնության մեջ հազվագույտ են։ Նա շատ բարի և հանգիստ կին է, հոգում մեծ հանգստություն ունի։ Ծննդաբերության ժամանակ ես շատ հանգիստ էի, վստահ էի, որ նրա ուժը ինձ կաջակցի, ես 25 տարի է ծնունդ եմ ընդունում, ընդունել եմ 9-րդ երեխա, բայց սա իմ աշխատանքային փորձի ընթացքում առաջին դեպքն է (խմբ. որպես 14-րդ երեխա), ես շատ գոհ եմ», – Jnews-ի հետ զրույցում ասաց գինեկոլոգ Արմենուհի Ռստակյանը։

Բժիշկը նաև զարմացած է Վարդուհու մարմնի կանացի առողջության և վերականգնողականության ունակությունից:

«Նրա ուժը բնությունից է վերականգնվում, գրեթե ամեն տարի ծննդաբերում է, բայց ընդհանրապես դեղերի կարիք չունի, ես նրան ոչ մի տեսակի դեղեր չեմ նշանակում», – ասում է Արմենուհի Ռստակյանը:

Ղազարյանների ընտանիքն ունի 8 որդի և 6 դուստր: Հակոբը, Ալեքսանը, Հովհաննեսը, Մանուկն արդեն ուսանող են, իսկ Նարեն, Հարությունը, Դավիթը, Արփին, Մարիամը, Գոհարը, Մկրտիչը և Լուսինեն դպրոցական և նախադպրոցական տարիքի են: Բոլորը ընդհանուր ուժերով մեծացնելու են Դանիելին։

Ախալքալաքի հիվանդանոցում կրկնակի ուրախ են նմանատիպ ծնունդներով, քանի որ ծննդաբերությունների քանակն այս տարի կտրուկ նվազել է:

«Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից հետո Ախալքալաքում զգալի նվազել է ծնունդների քանակը, այսօրվա տվյալներով, 2022 թվականին ունեցել ենք 109 ծնունդ: Անցած տարի այս ժամանակահատվածում ունեինք 237 ծնունդ», – ասում է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժնի վարիչ Զոյա Ռաիսյանը:

dani2

Գանձայում բնակվող Ղազարյանների ընտանիքում 13-րդ երեխան է ծնվել

Այս ընտանիքում 12 երեխա կա, համալրմանն այստեղ դեմ չեն