Համավարակին, եկամուտների նվազմանը, Ուկրաինայում պատերազմի պատճառով մատակարարման սահմանափակմանը և գների աճին զուգահեռ՝ Վրաստանում աճում է ծխախոտի հետ կապված մաքսանենգությունը։ Երիտասարդ ֆինանսիստների ասոցիացիայի փոխնախագահ Պաատա Բայրախտարիի խոսքով, սա լուրջ խնդիր է երկրի տնտեսության համար, և դրա լուծումն անհնար է առանց ակցիզների նվազեցման։
«Մաքսանենգության աճն անակնկալ չէ, քանի որ դրա համար կան բոլոր անհրաժեշտ պայմանները, որոնք խթանում են այս գործընթացը։ Առաջին հերթին դա պայմանավորված է չմտածված կարգավորումներով, ինչի արդյունքում Վրաստանում ծխախոտը շատ ավելի թանկ է, քան, ասենք, օկուպացված տարածքներում։ Գների նման տարբերությունն ուղղակիորեն խթանում է մաքսանենգությունը»,- ասել է նա։
Նրա խոսքով, այն փաստը, որ երկիրն ունի երկու չվերահսկվող տարածքներ, զգալիորեն մեծացնում է ռիսկերն այս ուղղությամբ։
Ակցիզային հարկի բարձրացման և, համապատասխանաբար, գների բարձրացման սկզբնական նպատակը երկրում ծխելու մասշտաբների նվազեցումն էր, բայց դրանից ոչինչ չփոխվեց՝ ծխողները տարբեր ձևեր են գտնում՝ կշռովի ծխախոտ, ավելի էժան ծխախոտ և, իհարկե, մաքսանենգություն։ Համաշխարհային պրակտիկայում չկան նախադեպեր, որ բարձր գները նվազեցնեն ծխողների թիվը»,- հայտարարել է Ասոցիացիայի փոխնախագահը։
Նրա խոսքով, Վրաստանում բարձրացվել են նաև նավթամթերքի ակցիզային հարկերը, սակայն բենզինի և դիզելային վառելիքի մաքսանենգությունը շատ ավելի բարդ գործընթաց է, ուստի այն գործնականում չի աճում, սակայն ծխախոտի դեպքում ամեն ինչ շատ ավելի պարզ է,ուստի շատերը ռիսկի ն իրենց վրա են վերցնում և ապօրինի ծխախոտ տեղափոխում փոքր խմբաքանակներով:
Տարիներ առաջ՝ 2004 թվականին, ծխախոտի ակցիզային հարկը նույնպես բարձրացվել էր , այն էլ զգալիորեն՝ 40 տոկոսով։ Արդյունքներն այնքան ծանր էին, որ մի քանի ամիս անց թանկացած սակագինը կրկին նվազեց։ Գործող իշխանությունը պետք է հաշվի առներ այս փորձը, սակայն գնաց այլ ճանապարհով, և հիմա արդեն ակնհայտ է, որ ծխախոտի ակցիզային հարկի աստիճանական բարձրացումը սխալմունք էր»,- ասաց Պաատա Բայրախտարին։
Նյութը՝ bizzone.info-ից