Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն յոթ տարածաշրջաններում նշանակեց նոր նահանգապետերին: Սկզբում ակնկալվում էր, որ նոր նահանգապետերը կլինեն վեց տարածաշրջաններում` Շիդա-Քարթլի, Քվեմո-Քարթլի, Մցխեթա-Մթիանեթի, Սամեգրելո-Զեմո-Սվանեթի, Սամցխե-Ջավախք և Իմերեթի:
Սակայն օգոստոսի 20-ի առավոտյան վարչապետի հայտարարությունից մի քանի ժամ առաջ Գուրիայի նահանգապետ Մերաբ Ճանուկվաձեն հրաժարական տվեց: Պատճառները, նա չնշեց:
Այսպիսով, Սամեգրելո-Զեմո-Սվանեթիի նահանգապետը դարձավ Ալեքսանդր Մոծերելիան: Շալվա Կերեսելիձեն` Մցխեթա-Մթիանիեթիի, Շոթա Ռեխվիաշվիլին` Քվեմո-Քարթլիի, Գիորգի Խոջևանիշվիլին` Շիդա-Քարթլիի, Իմիրեթիում` Շավլեգո Տաբատաձեն, Զուրաբ Նասարիան` Գուրիայի, Բեսիկ Ամիրանաշվիլին` Սամցխե-Ջավախքի:
Իրենց պաշտոնները պահպանեցին. Կախեթիում` Իրակլի Կադագիշվիլին և Ռաճա Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում` Արչիլ Ջափարիձեն: Ինչպես և ենթադրվում էր ավելի վաղ, Սամցխե-Ջավախքի նահանգապետ է նշանակվել Բեսիկ Ամիրանաշվիլին: