Մի քանի լրատվամիջոցներ հաղորդել են Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի՝ Թամար Ժվանիայի, պաշտոնից հեռանալու մասին:
Ընդդիմությունը Վրաստանի ԿԸՀ-ին մեղադրում է 2020-ի աշնանը խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ և հրաժարվում է ճանաչել ընտրությունների լեգիտիմությունը: Ընտրական վարչակազմի փոփոխությունը կուսակցությունների հիմնական պահանջներից մեկն է, որոնք շարունակում են բոյկոտել օրենսդիր մարմինը:
Լրատվամիջոցները պնդում են, որ Ժվանիան պաշտոնանկ կլինի անձնական հայտարարության հիման վրա: Ենթադրվում է, որ նրա որոշումը կապված է քաղաքական ճգնաժամի սրման և Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի երեկվա հրաժարականի հետ:
Վրաստանի ԿԸՀ-ից շտապեցին հերքել տարածված լուրը:
«Թամար Ժվանիան պաշտոնաթող չի եղել: Տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», – հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
Ժվանիան Վրաստանի ԿԸՀ-ն ղեկավարում է 2013 թվականից: 2018-ի դեկտեմբերին նա վերընտրվել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: