Ասիական զարգացման բանկը հաստատել է Վրաստանին 278 միլիոն դոլար վարկ տրամադրել՝ Ռիկոթիի թունելի ճանապարհի հատվածում Շորապանի-Արգվեթի ավտոբանի կառուցման համար: Այս մասին հաղորդում է Ասիական զարգացման բանկը:

Նախատեսվում է 30 կմ ճանապարհային հատվածների կառուցում արևելք-արևմուտք ավտոմայրուղու վրա՝ Շորապանիի և Արգվեթիի միջև: Սրանք առաջնային և երկրորդական նշանակության ճանապարհային հատվածներ են, որոնք հանդիսանում են երկրի կարևորագույն առևտրային և տրանսպորտային հանգույցներից մեկը:

Այս ճանապարհահատվածը Վրաստանի տնտեսության կենսական զարկերակն է, քանի որ այն իրենից ներկայացնում է երկրի միջազգային ճանապարհային ցանցի 30%-ը և սպասարկում է օրական մոտ 13 հազար մեքենա:

Ճանապարհային ցանցը Վրաստանի համար գլխավոր հայեցակետն է, որպեզսի Վրաստանը դառնա Եվրոպայի, Կենտրոնական և Արևելյան Ասիայի միջև առևտրի և կոմերցիայի տարածաշրջանային կենտրոն:

«Վրաստանին անհրաժեշտ է հուսալի ճանապարհային ցանց, որպեսզի Վրաստանը տնտեսական շահույթ ստանա՝ Եվրոպան և Ասիան իրար կապող իր եզակի դիրքից: Այս նախագիծը նպաստում է ենթակառուցվածքների բարելավմանը վերաբերող կառավարության քաղաքականությանը, հատկապես ճանապարհների և մայրուղիների վրա, ինչը կարագացնի երկրի զարգացումը», – հայտարարել է ADB Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տրանսպորտային հարցերով գլխավոր մասնագետ Վալերի Լիսակը:

2018-2021 թվականների պլանի համաձայն՝ Վրաստանի կառավարության առաջնահերթություններից է ճանապարհների բարեկարգումը: Երկրի գրեթե ամբողջ բյուջեն՝ 72%-ը, ուղղված է ենթակառուցվածքների զարգացմանը:

Տարածաշրջանային գլխավոր ճանապարհների բարելավումը կարևոր է հանդիսանում միջազգային տնտեսական ինտեգրման համար և նպաստում է գյուղացիների զբաղվածությանը: Ճանապարհային անվտանգությունը նույնպես առաջնային է: Անցյալ տարի Վրաստանում հարյուր հազար մարդու համար ճանապարհներին մահացության մակարդակը կազմել է 12.3, ինչը զգալիորեն գերազանցում է զարգացած երկրների վիճակագրությունը:

Արևելք-Արևմուտք մայրուղու բարեկարգման նախագիծը նպաստում է Շորապանիի և Արգվեթիի միջև քառագոտի, 14.7 կիլոմետրանոց ճանապարհի կառուցմանը: Այս նախագիծը կօգնի տրանսպորտային միջոցներին տեղափոխել լեռնային հատվածներով, ձորերով և գետերով:

Նախածգի շրջանակներում բարեկարգվելու են նաև 15 կիլոմետրանոց երկրորդական ճանապարհները, որոնք կապված են արևելք-արևմուտք մայրուղու հետ: Ճանապարհներին կլինեն հանգստի կայաններ, որոնք հագեցած կլինեն տարեցների, կանանց և սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար: Կհայտնվեն նաև ճանապարհային առեվտրական վաճառասեխաններ, որոնց 50%-ը կհանձնվի կանանց բիզնես նախագծերի համար:

Նախագծի ավարտը նախատեսվում է մինչև 2025 թվականը:

ԱԶԲ–ն 2007 թվականից աջակցում է Վրաստանին և հանդիսանում է ամենից բազմակողմանի գործընկերներից մեկը: Վրաստանին տրված պարտքերի ընդհանուր արժեքը կազմում է 2,8 միլիարդ դոլար:

Ասիական զարգացման բանկի հիմնական նպատակն է խթանել ասիական տարածաշրջանի և Խաղաղ օվկիանոսի զարգացումը: Միևնույն ժամանակ Ասիական բանկը շարունակում է աշխատել տարածաշրջանում ծայրահեղ աղքատությունը վերացնելու ուղղությամբ: Կազմակերպությունը հիմնադրվել է 1966 թ.-ին, այն միավորում է 68 երկիր, այդ թվում` 49-ը ասիական տարածաշրջանից:

2018 թվականին Ասիական զարգացման բանկի կողմից տրամադրված վարկերի և դրամաշնորհների ընդհանուր արժեքը կազմել է 21,6 միլիարդ դոլար:

Նյութը՝ «Бизнес Грузия»-ից