2020 թվականի փետրվարից, այսինքն՝ կորոնավիրուսային համավարակի սկզբից մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 10 687 հղի կին։ Այսպիսի վիճակագրական տվյալներ է ներկայացնում Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը (NCDC) ութերորդ հաշվետվություն։
2020 թվականին կորոնավիրուսով վարակվել է 3 362 հղի, իսկ 2021 թվականին՝ 7 326։
Ամենաշատ հղի վարակակիրները գրանցվել են Թբիլիսիում, Իմերեթում և Աջարիայում։
«Covid-19-ի համավարակի սկզբից մինչև 2022 թվականի հունվարի 1-ը Վրաստանում նախածննդյան խնամքի տակ է գտնվել 129 341 հղի կին։ 2020 թվականին՝ 66 359, իսկ 2021 թվականին՝ 62 982»,- ասվում է հաշվետվության մեջ։
Վարակվածների ընդհանուր թվի 8,2%-ը կազմում են հղի կանայք։ Ամենից հաճախ վարակվում են 25-29 տարեկան հղի կանայք։
Միաժամանակ հղիների տարիքի աճի հետ ավելանում է նաև պատվաստվածների տոկոսային ցուցիչը։ Կորոնավիրուսի դեմ առավել ակտիվ հղի կանայք պատվաստվել են Թբիլիսիում՝ 17%, իսկ հետո Աջարիայում՝ 12%։ Խոսքն այն կանանց մասին է, ովքեր ստացել են պատվաստման ամբողջական կուրսը։