Այսօր՝ ապրիլի 12-ին, Վրաստանի Ազգային բանկի տվյալներով պաշտոնական փոխարժեքի համաձայն՝ լարին ռուբլու նկատմամբ ամրապնդվել է, սակայն զիջել է դիրքերը դոլարի և եվրոյի նկատմամբ։
Վրաստանի Ազգային բանկի պաշտոնական փոխարժեքը.
100 ռուբլին՝ 3,7861 լարի,
1 դոլար՝ 3,0755 լարի,
1 եվրո՝ 3,3544 լարի:
Ռուբլին սկսել է թանկանալ ապրիլի 5-ից, իսկ որոշ օրերին դիրքերի ամրապնդումը եղել է միավոր թեթրիով, իսկ ապրիլի 7-ից 8-ը թանկացել է ավելի քան 10 թեթրիով։ Ապրիլի 9-ի փոխարժեքի համեմատ ռուբլին էժանացել է 8 թեթրիով։ Անցած ամսից դոլարը դիրքեր կորցնելու միտում ուներ, սակայն ապրիլի 9-ի համեմատ թանկացել է 0,008 լարիով։
Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում 1000 ռուբլին արժե 36 լարի։