Երկուշաբթի օրվանից, ապրիլի 27-ից Վրաստանում կվերացվեն մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝ մարդատար մեքենաների տեղաշարժի արգելքը: Մեքենաներով երթևեկել կարելի է՝ ապրիլի 27-ի առավոտյան ժամը 06:00-ից սկսած, երբ ավարտվում է պարետային ժամը:
Հիշեցնենք, որ Վրաստանում արտակարգ դրություն հայտարարվեց մարտի 21-ին, երկրում նոր տիպի կորոնավիրուսային հիվանդույթան տարածման պատճառով: Տաս օր անց երկրում մտցվեց պարետային ժամ, իսկ ապրիլի 17-ից արգելվեց թեթև մարդատար մեքենաների երթևեկությունը:
Հարկ է նշել, որ պարետային ժամն ուժի մեջ է և ամեն օր սկսվում է երեկոյան ժամը 21:00-ին և ավարտվում առավոտյան 6:00-ն: Այս ընթացքում արգելվում է երթևեկությունը: