Ապրիլի 10-ին, Ախալքալաքի «Գրանդ Մուր» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում տեղի ունեցավ շնորհանդես և մրցանակների արժանացան ծրագրի մասնակիցների լավագույն ֆոտոնախագծերը։ Ծրագրի մասնակիցները տարբեր տարիքի են, ուսանողներ ու աշակերտներ, ովքեր մասնակցում են լուսանկարչությանը և վավերագրականությանը, ներկայացնում են իրենց նախագծերը ժյուրիին, որը հետևում էր առցանց:
Ախալքալաքի, Նինոծմինդայի և տարբեր գյուղերի երեխաներն իրենց ֆոտոնախագծերում դիտարկում էին հազվագյուտ մասնագիտություններ, սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց, գյուղեր, որտեղ գազի հետ կապված խնդիրներ կան և որտեղ մարդիկ վախենում են երկրաշարժից։
Ընդհանուր առմամբ, մասնակիցները բացահայտել են 17 ֆոտոնախագիծ։
Արդյունքում 4 հոգուց բաղկացած ժյուրին ընտրեց 5 հաղթող նախագծերը և մեկ լուսանկար։ Այս կատեգորիայում ընտրվեց լուսանկարը, որը ցույց է տալիս, թե ինչպես են բնակիչները ապրում գազազուրկ գյուղերում: Լուսանկարում գյուղերից մեկի բնակիչներն են՝ ամուսինն ու կինը, ովքեր մաքրում են վառարանը։ Այս լուսանկարը «Գյուղ, որտեղ ձմեռը լի է դժվարություններով» կոչվող ֆոտոնախագծից էր:
Եվ այսպես, լավագույն 5 ֆոտոնախագծերում ընդգրկվել են՝
Հատուկ մրցանակը տրվեց «Կյանքը վտանգի տակ» կոչվող նախագծին, որը ցույց է տալիս, թե ինչպես են մարդիկ ապրում Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սամեբա գյուղում, որտեղ գրեթե ամեն օր երկրաշարժ է գրանցվում (հեղինակներ՝ Արտեմ Այվազյան, Եվգինե Ղարսլյան)
Հաջորդ նախագիծը, որն ընտրվեց ժյուրիի կողմից, «Սաթխայի մարզադահլիճ»-ն էր, որը ցույց էր տալիս, թե ինչպես են պատանիները վատ պայմաններում զբաղվում սպորտով Սաթխա գյուղում (հեղինակ՝ Սպիրիդոն Բագիրյան):
Հաղթողների թվում է հայտնվել նաև տարեց կնոջ միայնակ ծերության մասին ֆոտոնախագիծը։ Որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է ապրում տարեց կինը, ով չի կարողանում քայլել առանց քայլասայլակի, ինչպես է նա գոյատևում փոքրիկ թոշակով, չնայած դրան, նա չի դադարում երազել առանց քայլասայլակի քայլելու մասին: Նախագիծը կոչվում էր «Եվ թռա ես իմ հոգու հետ» (հեղ. Լուսինե Նուրջանյան):
Հաղթողների շարքում ընդգրկվել է նաև Խուլգումոյում բնակվող ընտանիքի մասին ֆոտոպատմությունը։ Պատմությունը սահմանափակ ֆիզիկական կարողություններ ունեցող տղամարդու մասին է, ով կնոջ մահից հետո մեծացնում է երկու մանկահասակ երեխաների (հեղինակ՝ Սեդա Գիգոլյան):
Մրցույթի ամենատպավորիչ ֆոտոնախագիծը Նինոծմինդայից 13-ամյա աղջկա աշխատանքն էր, ով պատմում էր Նինոծմինդայից կույր մոր և նրա 3 երեխաների մասին՝ «Ադելինա»։ (հեղինակ Զոյա Ղարլսյան):