«Energo Pro Georgia» էներգաբաշխիչ ընկերությունը բաժանորդներին կոչ է անում ժամանակին վճարել հոսանքի պարտքը: Հակառակ դեպքում, ապրիլի 28-ից կոմերցիոն բաժանորդներին, իսկ ապրիլի 29-ից` ֆիզիկական անձանց, մարտ ամսվա պարտքի պատճառով էլեկտրաէներգիայի մատակարարումը կդադարեցվի: Անջատումները չեն վերաբերվի այն բաժանորդներին, ովքեր սպառել են մինչև 201 կՎտ էլեկտրաէներգիա:

«Enrgo Pro Georgia»-ի հայտարարության համաձայն՝ ընկերությունը մինչ օրս չէր դադարեցրել էլեկտրամատակարարումը՝ մեքենաների տեղաշարժի սահմանափակումների պատճառով: Այնուամենայնիվ, սահմանափակումների վերացման պայմաններում քաղաքացիներին առաջարկվում է ժամանակին վճարել իրենց պարտքերը:

«Էլեկտրաէներգիայի անջատումներից խուսափելու համար խնդրում ենք ժամանակին վճարել Ձեր պարտքը: Ապրիլի 28-ից կսկսվի կոմերցիոն բաժանորդների հոսանքազրկման գործընթացը, իսկ ապրիլի 29-ից կդադարեցվի այն բնակիչների էլեկտրամատակարարումը, ովքեր չեն վճարել իրենց պարտքը: Տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակման պայմաններում ընկերությունը ևս մեկ անգամ հաշվի է առել բաժանորդների ծանր վիճակը և ընդառաջելով նրանց չի անջատել հոսանքը, բայց ապրիլի 27-ից այդ սահմանափակումը վերացվել է: «Enrgo Pro Georgia»-ն կրկին պատրաստակամություն է հայտնում քննարկելու պատվիրատուի պարտքի մասին դիմումները», – ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարությունը չի վերաբերում այն բաժանորդներին, որոնք մարտ ամսվա ընթացքում սպառել են 200 կՎտ-ից պակաս էլեկտրաէներգիա, նրանց կոմունալ պարտքերն ամբողջությամբ ֆինանսավորվել է պետության կողմից:

Ըստ «Enrgo Pro Georgia»-ի տվյալների՝ մարտ ամսվա պետական սուբսիդավորումից օգտվել է 751 852 բաժանորդ: