Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ կանանց համար ստեղծվել է հնարավորություն անվճար պաշտպանել իրենց իրավունքները երկրի տարբեր դատական ատյաններում և Ստրասբուրգի դատարանում:

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի Ախալքալաքի գրասենյակում տեղի ունեցավ «Սահմանադրության 42-րդ հոդվածի» ոչ կառավարական կազմակերպության շնորհանդեսը, որը կոչվում է «Ամրապնդում և զարգացման մատչելիություն կանանց արդարադատության զարգացման համար, հատկապես այն կանանց, ովքեր թվարկված են որպես փոքրամասնություն»: Այս նախագծի նպատակն է կանանց իրավունքների պաշտպանությունը և իրենց իրավունքների մասին իրազեկության բարձրացումը:

Նախագիծը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրի աջակցությամբ, Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտի (EWMI) և «Աջակցություն Վրաստանում օրենքի գերակայությանը» (PROLoG) ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվելու է Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլի տարածաշրջաններում, մասնավորապես` Ծալկայում, Թեթրիծղարոյում, Ախալքալաքում, Նինոծմինդայում և Ախալցիխեում:

Նախագիծը կանցկացվի 4 ուղղություններով` ռազմավարական իրավապաշտպանության իրականացում, ստեղծված իրավիճակի բարելավում և արգելքների նվազեցում, որոնք գոյություն ունեն մասնավորապես արդարադատության մատչելիության մեջ, կանանց իրավական կարգավիճակի վերլուծության նախապատրաստում, ինչպես նաև կանցկացվեն թրեյնինգներ:

Նախագծի շրջանակներում կտրվի անվճար իրավաբանական օգնություն, ինչպես խորհրդակցության կարգով, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության գործընթացում ներկայացուցչության իրագործմամբ:

Ծրագրի շահառուները կանայք են, ովքեր ենթարկվում են խտրականության, սեռական և ընտանեկան բռնության, ինչպես նաև իրավաբանական օգնության կարիք ունեցողները տվյալ ոլորտներում:

Իրավաբանական օգնություն ստանալ ցանկացողները կարող են զանգահարել հեռ. (+995 32) 2 998 856 կամ գրել office@article42.ge.
էլ.հասցեյին:

Քրիստինե Մարաբյան